Հոկտեմբերի 6-ին` «Հանդիպման վայրը` գրադարան»
2004թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ին մեծարում են գրադարանավարներին` որպես տոն ընդունելով «Գրադարանավարի օր»:
Արդեն երրորդ տարին է` «Գրադաանավարի օրվա» կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարոթյան նախաձեռնությամբ և աջակցությամբ ՀՀ գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Արդեն ավանդական դարձած ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 6-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00 ՀՀ բոլոր գրադարանները բաց կլինեն ընթերցողների համար:
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում:
Հայաստանի ազգային գրադարանի ծրագիրը հոկտեմբերի 6-ին
18:00 Գրական-երաժշտական կոմպոզիցիա. Վահան Տերյան /«Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ/
19:00 Դասական երաժշտության երեկո, հոգևոր գանձերի ցուցադրություն
19:30 Հայերեն տառատեսակների գրաֆիկական ձևավորում /ցուցադրություն/
20:00 Գրքային ցուցադրություն` «Հայ գրքի դարավոր ուղին»
20:30 Ազգային գրադարանի թվային գրադարանը /գրքերի և կայքի ցուցադրություն/
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել