HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ոտքը գետնին է խփելու

Քաղաքական որոշ շրջանակներում լուրեր են սկսվել պտտվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյան-ՀՀ իշխանության ներկայացուցիչներ սկսված «փոխհրաձգությունից» հետո նախօրեին Սեդրակիչի հետ փորձել է կապի դուրս գալ հայաստանյան խոշոր դեմքերից մեկը, որի փորձերը, սակայն, մատնվել են ձախողման:

Ասում են՝ Քոչարյանը կտրականապես հրաժարվել է լսելու որևէ մեկի մեկնաբանություններն ու դիտարկումները` քաղաքական վայրիվերումների հետ կապված, նկատելով, որ ոտքը գետնին խփելու դեպքում շատերը խելոք խոնարհվելու են իր առաջ ու կրկին մտնելու են իր «բռի մեջ», քանի որ այլընտրանք չեն ունենալու:

Ավելին՝ նա իր վստահելիներից մեկի մոտ նաև անկեղծացել է այն առթիվ, որ ինքը իր անելիքի ամենամեծ «արջի» բաժինը պահել է «դեսերտի» համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter