«Հայկական ժամանակ». «Կույր եմ, խուլ եմ, համր եմ»
Հայաստանում ապրող եւ ստեդծագործող, ինչպես նաեւ հարգանք վայելող որոշ արվեստագետներ երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կարծիք արտահայտել ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու` ԱԺ-ի որոշման մասին:
Մաեստրո Ջիվան Գասպարյանը հորդորել է իրեն քաղաքական հարցեր չուղղել եւ ասել է, որ Օսկանյանին առնչվող մանրամասներ ինքը չգիտի, ուստի ոչինչ ասել չի կարող:
Հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանը եւս ոչինչ չի ցանկացել պատասխանել: Դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանը հայտարարել է, թե ինքը օրը 24 ժամ աշխատում է եւ ոչնչից տեղյակ չէ, ոչ թերթ է կարդում, ոչ էլ` հեռուստացույց դիտում:
Երգահան Երվանդ Երզնկյանը թեեւ ասել է, որ հարգում ու համակրում է Վարդան Օսկանյանին, բայցեւ ավելացրել է. «Չեմ կարծում, որ իր կողմից կարող է ինչ-որ բան եղած լինել: Գուցե իր կողքինները... Ես չգիտեմ, դա իմ գործը չէ: Քանի որ ես պրոֆեսիոնալ չեմ այդ հարցում, չեմ ուզում ինչ-որ բաներ ասել, երբ բոլոր նյուանսները չգիտեմ: Չեմ հետաքրքրվում»:
Իսկ ահա քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը բավականին մանրամասնորեն տեղյակ է եղել Վարդան Օսկանյանի հետ կատարվածին եւ նույնիսկ չի խուսափել այդ խնդրի մասին խոսել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել