«Ժողովուրդ». հարցաքննել են
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին: Ու այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Ա. Խաչատրյանը հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության:
Թե ինչու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» ԱԱԾ-ում, եւ, ի վերջո, որոնք են Խաչատրյանի լիազորությունների դադարեցման դրդապատճառները, փորձեցինք ճշտել ԱՆ ՔԿՀ լրատվության ծառայության պետ Գոռ Ղլեչյանից: Սակայն ապարդյուն: «Ճիշտն ասած, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց Ղլեչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել