HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ոստիկանությանը կից հասարակական նոր խորհու՞րդ

Թերթը գրում է, որ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի: Ասում են` խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ: Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆորիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, այլեւս չի լինի, որոշ նախկին անդամներ` եւս: Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter