HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցության հրավեր գյուղատնտեսության ոլորտում

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց «Գյուղատնտեսական դաշինք»-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Դաշինքն ստեղծվել է 2011 թվականին, միավորելով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային 11 կազմակերպությունների և նպատակ ունենալով օժանդակել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Հանդիպման նախաձեռնությունը Դաշինքի անդամներինն էր, որոնք արձագանքելով վերոհիշյալ խնդիրների լուծման համար նպատակների միասնականացման ու ջանքերի մեկտեղման ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոչին, հանդիպման էին եկել քննարկելու համագործակցության ձևաչափը և հետագա քայլերը:

«Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում և լուծումներ են պահանջում, և գյուղատնտեսության նախարարությունը բաց է համագործակցության համար, որին կարող են անդամակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերը»,- նշեց նախարարը, առաջարկելով նախապատրաստել և վավերացման ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական դաշինք»-ի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու փոխըմբռման հուշագիրը: Այս մասին հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter