HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում էլ էեկտրոնային կառավարում է մտցվում

ԼՂՀ կառավարությունը և պետական բոլոր գերատեսչությունները շուտով կանցնեն էլեկտրոնային կառավարման համակարգի: Այդ մասին այսօր տեղեկացրեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը` Հայաստանից ժամանած մասնագետների և գերատեսչությունների աշխատակազմերի պատասխանատուների հանդիպման ժամանակ:

Հայաստանյան մասնագետների աջակցությամբ կներդրվի «Milberry» ծրագիրը, որը  ՀՀ-ի կառավարությունում գործում է ավելի քան երկու տարի և փաստաթղթաշրջանառությունում ապահովում է   բարձր արդյունավետություն` խնայելով ժամանակը և աշխատանքում նվազագույնի հասցնելով թուղթ ու գրչի գործածումը:  

Տնտեսական զարգացման նախարար Կ. Եսայանի խոսքով` ծրագրի ներդրումը կիրականացվի ամենասեղմ ժամկետներում` երկու փուլով` տեխնիկապես և  դասընթացների կազմակերպմամբ:   

Կառավարման նոր համակարգին այսօր ծանոթացան գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները:

Հայաստանից ժամանած մասնագետների հավաստմամբ` ծրագրի կիրառումը էապես կփոխի աշխատաոճը, աշխատանքները կկազմակերպվեն արագ, առանց ավելորդ երկարաձգման: Համակարգում գոյություն ունի նաև աշխատանքային ծրագիր հասկացությունը, ինչը  հնարավոր է  վերահսկել:  Ներդրվող համակարգն ի վիճակի է գնահատելու յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը: Սեմինարները կշարունակվեն նաև վաղը: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter