HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». տուժած գյուղացիների վարկերը կսառեցվե՞ն

Թերթի փոխանցմամբ` երեկ Արմավիրի մարզպետարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել անցած հանգստյան օրերին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների բնակիչները: Նրանք պահանջել են, որ ՀՀ իշխանություններն ինչ-որ կերպ օգնեն իրենց:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մարզում հիմնականում տուժել են 22 գյուղերի պտղատու այգիները եւ ցանքատարածքները: Որոշ գյուղերում ոչնչացել է ողջ բերքը: Վիճակը ավելի է ծանրացնում այն հանգամանքը, որ գյուղացիների մեծ մասը բանկերից վերցրած վարկեր ունի, եւ այժմ մարդիկ ծանր կացության մեջ են: Գումարներն ամբողջությամբ ծախսվել են, բայց եկամուտի որեւէ ակնկալիք չունեն: Ըստ Ղահրամանյանի` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ԿԲ նախագահին` նրան առաջարկելով կարկուտից տուժած գյուղերի բնակիչների վարկերը սառեցնել եւ մարդկանց հնարավորություն տալ, որ գումարները եկող տարի վերադարձվեն: Բայց մինչ այդ գյուղացիները պետք է կարողանան իրենց ընտանիքների հացի խնդիրը լուծել եւ ապրել մինչեւ եկող տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter