HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տաշիրը» Իսահակյանի անվան գրադարանին նվիրաբերեց 25 համակարգիչ

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի առաջնային խնդիրներից  մեկը համարվում է Երևան քաղաքի ազգաբնակչության, նաև այլ տարածաշրջանների` Երևանում սովորող և աշխատող քաղաքացիների համար  անվճար արագ և մատչելի գրադարանային տեղեկատվություն տրամադրելը և այդ նպատակով մինչև տարեվերջ ծրագրել է ստեղծել Երևան քաղաքի տարբեր մասերում գործող գրադարանների միասնական էլեկտրոնային ավտոմատացված ցանց` ֆոնդերի միասնական օգտագործման համակարգով:

Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեցին գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Հասմիկ Կարապետյանը նշեց, որ նշյալ ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով գրադարանը դիմել է տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների: Սակայն Ավ.Իսահակյանի անվան ԿԳ-ին օգնության ձեռք է մեկնել միայն «Տաշիր» բարեգործական   հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, հայտնի կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում իր բարեգործական նախաձեռնություններով: Հիմնադրամը իսահակյանցիների մասնագիտական տոնի՝  «Գրադարանավարի օրվա » /հոկտեմբերի 7/  կապակցությամբ գրադարանին  է նվիրաբերել  25  միավոր նորագույն  համակարգչային  տեխնիկա`վերոհիշյալ  ծրագրի  իրականացման  նպատակով:

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը շեշտեց, որ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև ֆոնդերի օգտագործման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը չափազանց կարևոր խնդիր է, ուստի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի խնդրանքը՝ այդ նպատակով տրամադրել 20-25 համակարգիչ, Կարապետյանների ընտանիքի կողմից երկար չի քննարկվել: Ա. Ճաղարյանը նաև նշեց, որ այս նախաձեռնությունը ևս «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեության հավատամքի շրջանակներում է, այն է՝ աջակցել թե կոնկրետ գրադարանին, թե ընթերցողներին, թե պետությանը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ
Ավետիք Իսահակյանի անվան գրադարան

Մեկնաբանություններ (1)

Mkhitar
Nice. Even though charity should be unanimous by it's very meaning, and there shouldn't be any personal gain from it, but knowing Karapetyan's family member personally, I am sure they don't do these for their reputation or future ambitions and our nation would have been in much better place now if all rich Armenians were doing such donations to our needy non-profit organizations.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter