HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակի ապագան առանց գիտելիքների անհնարին է

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ուսուցիչների, զինղեկերի և պայմանագրային զինծառայողների:

Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, ուսուցիչներ:

Պաշտպանության նախարարը իր և պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջունելով և շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ընդգծել է օրվա խորհուրդը և բարձր գնահատել ուսուցչի դերը մատաղ սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում: Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասըթացներից և ավարտվում զորավարժություններով: Դիմելով ուսուցիչներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ: Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է»:

Սեյրան Օհանյանը նաև բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը` նշելով, որ յուրաքանչյուր տարի պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են ռազմական դաստիարակության նշանակության բազմաբնույթ ծրագրեր, իսկ զինված ուժերի բոլոր զորամասերը կցագրված են հանրապետության կրթօջախներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը և կրթությունը իրար փոխլրացնող, զուգորդող և երբեք միմյանց չհակասող իրողություններ են: 

Միջոցառումն եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: Պաշտպանության նախարարի կողմից մի շարք մանկավարժներ և զինծառայողներ մատաղ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Վ.Առաքելյան
Շատ լավ վերնագիր է, և պետք է հասկանալ, որ գիտելիքները կգան երբ հնացած ղեկավարները գնան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter