Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել