HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունեց շվեյցարացի պատգամավորներին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը`  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր  քսան տարիների ընթացքում թե´ փոխադարձ այցերի և թե´միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ:

Նախարար Նալբանդյանն ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը առանձնահատուկ կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, և մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր բաղադրիչ:

«Կողմերն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի»,- տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter