HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը

Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921թ. Վրաստանի Գորի քաղաքում: 1941 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946–48 թթ. կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդում էր Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր):

1956–91 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ:

Միրզոյանը պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971 թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուսն էլ՝ 2001 թ.), «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006 թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006 թ.), «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալներով, արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի (1988 թ.):

 

Մեկնաբանություններ (1)

Nver Sargsyan
Astvac hogin lusavori maestroi. Shat kkarotenk!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter