HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հարցը փակված չէ՞

Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը 2013 թվականին նախագահի թեկնածու առաջադրվի` «ՀԺ»-ի թղթակցի այս հարցին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանել է. «Ես այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»:

Այսինքն, չե՞ք բացառում, որ նա, այնուամենայնիվ, առաջադրվի` փորձել է կոնկրետացնել «ՀԺ» թղթակիցը:

«Ես ոչ բացառում եմ, ոչ` չեմ բացառում, ես ընդամենը ասում եմ, որ այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը քաղաքական եւ հասարակական շրջանակներում ամենաքննարկվողներից է. ոմանք բացառում են նրա առաջադրումը, ոմանք` հակառակը: Երեկ ավելի ուշ կայքերից մեկում տեղեկատվություն հայտնվեց, որ Քոչարյանն արտասահմանից արդեն քաղաքական PR մասնագետներ է հրավիրել եւ լրջորեն պատրաստվում է վերադարձի: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը «ՀԺ» թղթակցի հարցին վկայում է այն մասին, որ հարցը դեռեւս փակված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter