HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հանդիպել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ:

Քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ասոցիացիան նախկին սոցերկրների ճարտարապետների միջև առկա կապերի պահպանման առումով իսկապես անհրաժեշտություն էր և անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա:

«Հաշվի առնելով, որ նոր ժամանակների մարտահրավերներն առաջադրում են նաև նոր մոտեցումներ ճարտարապետության ասպարեզում, վստահ եմ մեր երկրների ընդհանուր անցյալը ևս մեկ կարևոր խթան կարող է հանդիսանալ, որպեսզի համատեղ ուժերով փորձենք մեր երկրների քաղաքաշինական ծրագրերում կիրառել միջազգային լավագույն փորձը` այն համադրելով առկա ճարտարապետական դիմագծի հետ: Ու քանի որ այս տեսանկյունից մեր բոլորի քաղաքաշինական խնդիրները գրեթե նույնական են, կարծում եմ սերտ փոխգործակցությունը կարող է բավականին լավ արդյունքներ բերել» - նշել է Տարոն Մարգարյանն ու օգտվելով առիթից շնորհավորել ներկաներին ասոցիացիայի ձևավորման 20-ամյակի ու ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության ճարտարապետների միության նախագահ Անդրեյ Բոկովը նշել է, որ կիսում է Տարոն Մարգարյանի կարծիքն ու իր գործընկերների անունից նաև վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի փոխգործակցությունը դառնա առավել առարկայական ու շոշափելի:  

«Մենք իրոք շատ անելիքներ ունենք միջազգային արդյունավետ մոտեցումները քաղաքաշինական մեր ծրագրերում ներդնելու առումով և Դուք, պարոն քաղաքապետ, ճիշտ եք, որ սերտ փոխգործակցության արդյունքում մենք շատ ավելի հեշտ կկարողանանք հասնել դրան: Ընդ որում, երբ այդ կերպ է մտածում նաև իրապես ճարտարապետական դեմք ունեցող քաղաքի` Երևանի քաղաքապետը, դա ոչ միայն հաճելի է, այլ նաև պարտավորեցնող» - նշել է Անդրեյ Բոկովը:

Հանդիպման վերջում, օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին` ռոտացիոն կարգով Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter