
Միս հանապազoրյա
Հայերս միս շատ ենք սիրում: Բավական է այցելել Երեւանի կենտրոնում գտնվող շուկաներից մեկը' համոզվելու համար, որ դա, իրոք, այդպես է:
Երեւանցիներն այս շուկան անվանում են «Գումի շուկա»: Եւ ահա, ուղիղ այդ շուկայի դիմաց, մսավաճառներն այցելուների համար «գովազդում» են իրենց վաճառասեղանին, գետնին, մեքենայի վրա շարված միսը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չսափրված, արյունից ու կեղտից սեւացած գոգնոցով, սեւ մատներով մսավաճառը «հազվագյուտ երեւույթ» չէ Գումի շուկային հարակից տարածքի բացօթյա մսավաճառատեղում: Այս տեսքով մսավաճառները բոլոր անցորդներին հրավիրում են գնելու իրենց «գերազանց» միսը:
Ամռան տապին, կիզիչ արեւի տակ կարճ ժամանակում մսի հոտն անտանելի է դառնում անցորդների համար, սակայն մսավաճառները շարունակում են գովել իրենց թարմ միսը եւ առաջարկել անցորդներին:
Յուրաքանչյուր մսավաճառ ունի իր մշտական հաճախորդները, եւ յուրաքանչյուր այդպիսի գնորդ համոզված է, որ իր ծանոթ մսավաճառն իրեն տալիս է մաքուր ու թարմ միս:
Մի կին վրդովվել էր մսի հոտից եւ այն բանից, որ մսավաճառը նրան հավաստիացնում էր, թե միսը թարմ է: «Ես նրան ասում եմ' մսից շան հոտ է գալիս, նա էլ համոզում է, թե այսօր է ստացել: Բայց հոտն արդեն ամեն ինչ ասում է: Եվ հետո, բավական է շուրջս նայեմ, բա սա միս ծախելու պայմա՞ն է»:
Մսավաճառները զարմանում էին, երբ ասում էինք, որ ոչ հիգիենիկ եւ կեղտոտ վիճակ է իրենց շրջապատում: 45-ամյա գնորդ ոհարն ասաց. «Ես ինչի՞ պետք է մտահոգվեմ շուկայի հիգիենիկ կամ ոչ հիգիենիկ լինելով: Թող դրա մասին շուկայի պետը մտածի»:
Եթե հանկարծ զզվանքով ես նայում այս ամենին, մսավաճառները քեզ քաղքենի են անվանում. «Ինչու՞ ես կպնում հալալ մսիս խաթրին»:
Երբ լուսանկարում էինք նրանց «հալալ» միսը, մսավաճառները խառնվում էին իրար ու ասում, թե իրենց «գործին ենք ուզում խփել»:
Չնայած այս ամենին' շատ գնորդներ գոհ են շուկայի պայմաններից, վաճառողներից եւ մսամթերքի գնից, որն այս շուկայում մի փոքր ավելի էժան է, քան խանութներում:
Ֆոտոռեպորտաժը' Լիլիթ Նուրիջանյանի
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս
Մեկնաբանել