HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության բաժնում բռնության ենթարկվածի գործով

Հոկտեմբերի 8-ին` ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժնում ճնշումների ենթարկված Նարեկ Ափինյանի գործով դատական նիստ: 

Օգոստոսի 17-ին ոստիկանության աշխատակիցները աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին և ասել են, որ նա մասնակից է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Այնուհետև ստիպել են, որպեսզի բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից` Ն. Ափինյանը հայտնել է, որ տեղեկություններ չունի ու հրաժարվել բացատրություն տալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են հայհոյել և հարվածել նրան:

Ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անօրինական գործողությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տևել է շուրջ 5 ժամ, որից հետո չդիմանալով ճնշումներին՝ Ն. Ափինյանը բացատրություն է գրել: 

2012 թ. օգոստոսի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Այնուհետև կազմակերպության կողմից դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշումը վերացնելու պահանջի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան գրություն, որով հայտնվել է, որ «…Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, այն վերացնելու հիմքեր չկան»: 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2012 թ. սեպտեմբերի 14-ին դիմում է ներկայացրել ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter