Փողոցը՝ շոշ, հրապարակը՝ հայաթ (վիդեո)
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը ԱԳՆ շենքի վաճառքի առնչությամբ
Հայաստանում գործող պետական գերատեսչությունների ղեկավար անհատների կողմից հետևողականորեն արժեզրկվում են մեր հանրապետության «պետական մշակույթի» սիմվոլները։
Կառավարությունը, իր բոլոր օղակների հլու-հնազանդության պայմաններում, սկսել է վերացնել մեր քաղաքի կենտրոնում այնպիսի հուշակոթողներ, որոնք քաղաքացու գիտակցության մեջ եղել են և պետք է մնան որպես ՀՀ պետականությունը, պետության ինքնիխանությունն ու անկախությունը լրացնող խորհրդանիշներ։
Ավելին, այդ խորհրդանիշ-շենքերի փոխարեն կառավարությունը խրախուսում է առևտրային-բազարային մշակույթը մասսայականացնող օբյեկտների զարգացումը։
Վառ և ցավալի օրինակներ են Արդարադատության նախարարության նախկին շենքի քանդումը և Արտաքին գործող նախարարության շենքի խայտառակ վաճառքը, որի արդյունքում վերջինս նախատեսում են վերածել հյուրանոցի։
Անշուշտ, քաղաքաշինական որոշումներ կայացնելիս պետական գույքը օտարելու արատավոր պրակտիկայի կիրառումը նախ և առաջ խոսում է համապատասխան որոշումները կայացնողների «հայրենասիրական որակների» մասին։
Այնուամենայնիվ, մեզ համար ամենացավալին քաղաքացու գիտակցության մեջ սրսկվող այն թույնն է, որ հայ ազգային և պետական մշակութը կրող հուշարձան-շենքը պետք է փոխի իր նպատակային նշանակությունը և ըստ էության իր տեղը պիտի զիջի մուսուլմանի ականջ շոյող մի անվանումով («Հայաթ») ինչ-որ առևտրային օբյեկտի։
Այսպես ՀՀ կառավարությունը Երևանի հանրությանն է ներկայանում քաղաքի Գլխավոր ջարդարար ճարտարապետ Ն. Սարգսյանի ձևակերպած սառը և անվրդով քանդարարական մոտեցումներով և մեր սիրելի մայրաքաղաի կենտրոնը վերածում է արևելյան «հայաթի», որը լավագույնս կլրացնի տգետ և ռաբիզ երաժշտությամբ թնդացող ճոխ ավտոմեքենաների և «քյաբաբ-շաուրմա խեղդող» իրենց երազած սերնդի միջավայրը։ Սա նաև լավագույն նվերը կլինի մեր մահմեդական հարևաններին, ովքեր Հանրապետության հրապարակում հայ աղջիկներին հրավիրում են ծանոթության և հատուկ տաքսի ծառայություններով տեղափոխում նրանց փակ պարսկական ակումբներ։ Կարելի է ենթադրել, թե ինչին և ում կծառայի հերթական հյուրանոցը։
Մենք խստագույնս դատապարտում ենք այս մշակութասպան գործելակերպը և անելու ենք ամեն ինչ՝ հայ ազգի պետականության խորհրդանիշները վերադարձնելու և Երևանի քաղաքացիների արժանապատվությունը վերականգնելու համար։
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել