HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից մարդիկ են տեղափոխվել հիվանդանոց. ախտորոշել են սուր աղիքային ինֆեկցիա

Այսօր Ստեփանակերտում խոսակցություններ տարածվեցին, որ սուր աղիքային ինֆեկցիոն ախտորոշմամբ Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից մարդիկ են տեղափոխվել Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոց: Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցից հաստատեցին, որ երեկ «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից 7 հոգի են տեղափոխվել հիվանդանոց' սուր աղիքային ինֆեկցիոն ախտորոշմամբ, որոնց նույն օրն էլ դուրս են գրել:

Մենք կապվեցինք «Անի Շուշի Պլազա» հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանի հետ:

Գալստյանն ասաց, որ հյուրանոցը մանկական երգչախումբ է հրավիրել Երևանից, որոնց ծնողներից 3-ը վատացել էին. «Այդ ամենը հյուրանոցի հետ ոչ մի առնչություն չունի: Իսկ ինչ վերաբերում է ախտորոշմանը, ապա նման կարճ ժամանակահատվածում ոչ մի տեղ հնարավոր չէ մարդկանց ախտորոշել: 31-ից 3-ն են վատացել, որոնք մանկական երգչախմբի ծնողներն էին ու վատացել էին համերգից առաջ: Նրանց հիվանդանոցից դուրս են գրել ժամը 21.00-ի կողմերը, որոնք դրանից հետո արդեն գիշերել են հյուրանոցում»:

Գալստյանը նաև պարզաբանեց, որ ամբողջ քաղաքում սխալ լուր էր տարածվել, որ 7 հոգի են հիվանդացել. «Իրականում 3 հոգի էին, մնացածը' ուղեկցողներ էին: Նրանք 50-նն անց մարդիկ են, որոնք ունեն սրտային անբավարարվածություն, շաքար, ճնշման հետ խնդիրներ և այլն: Բացի այդ՝ Երևանից գիշերվա 4-ին են դուրս եկել: Նման աղմուկի պատճառը նաև այն էր, որ նրանք վատացել են բազմության առջև»:

Մեկնաբանություններ (3)

Սառգիս
Նախ և առաջ ստուգեք և նօր տարածեք դա կլիներ ավելի բարոյական, իսկ հյուրանոցից ոչ թե հիվանդներ այլ մշակույթի պալաը են տեղափոխվել < Ստիլ> պարային խումբը ր եռգիչներ Ուսուցիչների տոնին ելւյթ ունենալու համար , որը և կազմակերպել ու ֆինանսավորել է < Ավան Շուշի Պլազա> հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանը.
Ստիվեն
Մի՞թե հնարավո չէ երկու ժամում ախտորոշել: Ըստ բժիշկների` դա հնարավոր է:
Արմեն Երանոսյան
Հարգելիներս ես այն խմբի կազմակերպիչն ու ղեկավարն եմ , որի մասին գրված է թե սուր աղիքային ինֆեկցիայի աղտորոշմամբ խմբի 7 ամդամներ տեղափոխվել են հիվանդանոց: Միանշանակ փաստում եմ նման երևույթի բացակայությունը , նախ մենք գնացել էինք մասնակցելու ուսուցչի օրվան նվիրված տոնակատարությանը , որն արդեն 2-րդ տարին է մեզ հրավիրում և ֆինանսական աջակցություն է ցույց տալիս ,, Շուշի Ավան Պլազա,, հյուրանոցը ի դեմս տնօրեն Սարգիս Գալստյանի, երկրորդ համերգը տեղի է ունեցել, անցե է փայլուն ,մեր երեխաները ուղակի հիանալի ելույթ ունեցան , երորդ Նախագահն անձամբ շնորհակալություն հայտնեց վերոհիշյալ հյուրանոցի տնօրինությանը , իսկ ինչ վերաբերվում է դեպքին այդ աղիքային սուր վարակիչ և այլն , ուղակի զավեշտական է , մենք ուղակի երևանից դուրս էինք եկել առավոտյան ժամը 5-ին , առանց կանգառի 5 ժամում հասանք Արցախ, այնուհետև փորձ , որովհետև մինչև համերգ մնացել էր 2 ժամ , և մի թեթև ընդմիջում ից հետո անմիջապես ելույթ, իսկ մեզ հետ ի միջիայլոց խումբը 20 երեխա և 9 ծնող , ծնողներից մի քանիսը տարիքով ու զանազան առողջական խնդիրներ ունեցող մարդիկ էին , և ահա երբ բոլորս ճաշել էինք և գնում էինք համերգի ,3-4 հոգու մոտ սկսվեց գլխապտույտ ու սրտխառնոց , ու ինչը ծիծաղեի էր շտապ օգնության բժիշկը նրանցայս մեր 3 ծնողին տարել էր ինֆեկցիոն : ահա թե որտեղից այս թյուրիմածության ծնունդը , դե իսկ 3 ժամ անց բոլորս քեֆ էինք անում Ավան պլազա հյուրանոցի Ռեստորանում, Վայելելով մեր երեխաների պարն ու հյուրանոցի հյուրասիրությունը: Ի միջիայլոց շատ լավ խոհանոց ու շատ լավ են պատրաստում այս հյուրանոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter