HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը

Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող զբոսայգում հոկտեմբերի 7-ին բացվեց գյումրեցի հայտնի կատակասեր Պոլոզ Մուկուչի մարդաբոյ արձանը: Գյումրիի օր կոչվող տոնակատարությունների շրջանակում քաղաքում մեկը մյուսի հետեւից հայտնված արձանների շարքը համալրվեց եւս մեկով: Պաշտոնին հրաժեշտ տվող Վարդան Ղուկասյանի կողմից ընտրված հերոսի կերպարը հավանաբար պատահական չէր: Ասում են, թե Պոլոզ Մուկուչը սովորություն է ունեցել «մատը տնկած խնդալ» մարդկանց ու աշխարհի վրա:

«Գուզե ըսե, ընձի համար էլ է վսյո ռավնո, ես կերթամ, համն ու լազաթն էլ հետս կտանիմ»,-արձանի  բացումից հետո հիացած ծափ տվող Վարդան Ղուկասյանին ակնարկելով՝ նկատեց տարեց մի գյումրեցի:

«Չէ, էսի արձանը ընձի կթվա Բալասանյանի ինադու դրավ Վարդանն, ինչխոր ուզենա ըսել, թե գարեջրատունը քուկդ է, բայց դու չֆայմար էս մարդուն արձան կանգնըցնեիր, ես քու տեղդ էս էլ էրի»,-հակադարձեց ակնարկը լսած ընկերակիցը:

Պատմում են, որ հիվանդ Պոլոզ Մուկուչին այցելած ընկերները ցանկացել են սիրտ տալ նրան.

-Մի վախենա, Մուկուչ ջան, քեզի հեչ բանմ էլ չի էղնի:

-Ես իմ դարդը չեմ,-պատասխանել է Մուկուչը,-կվախենամ մեռնիմ` Գյումրվա համն ու լազաթն էրթա…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter