HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային զրույցներ՝ Երևանի հանրային վայրերում

Հոկտեմբերի 8-14-ը Եվրամիության ֆինանսավորած ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ նախագիծը Հայաստանում կմեկնարկի Հանրային զրույցներ ծրագրով, որը համախմբում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արվեստագետներին, համադրողներին, հետազոտողներին, ճարտարապետներին, նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և ուսանողներին: Նպատակն է խրախուսել մշակութային ցանցագործումը, ինքնակրթությունը, սոցիալական հետազոտություններն ու քաղաքականությանն (policy) առնչվող բանավեճերը տարածաշրջանում:

ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ նախագծի հայաստանյան գործընկեր Ուտոպիանա.ամ-ի կազմակերպած ծրագիրը բաղկացած է մի քանի մասից՝ արտիստիկ միջամջություններ հանրային տարածքներում, արվեստի և մշակույթի հայաստանյան քննադատների հանրային ընծայումներ և բանախոսություններ համատեքստին հատուկ վայրերում, ճանաչողական այցեր անկախ մշակութային հաստատություններ և մշակութային քաղաքականությանն (policy) առնչվող կլոր սեղան-քննարկում, որը կամփոփի միջոցառումները:

Հանրային զրույցները ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ի շրջանակում Երևանում կազմակերպված առաջին գլխավոր հանրային ծրագիրն է: ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ը եռամյա նախագիծ է, որն ընթանում է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում յոթ գործընկերոջ միջոցով (Ուտոպիանա.ամ/Հայաստան, Սլոբոդնե Վեժե/ Խորվաթիա, Ժամանակակից արվեստի կենտրոն հիմնադրամ/Ուկրաինա, ԳեոԷՅՐ/Վրաստան, Օբերլիխտ/Մոլդովա, Ամուղ ֆու ֆիլմ/Լյուքսեմբուրգ): Նախագծի համակարգողն է Կայուն քաղաքաշինության վիեննական Օիկոդղոմ ինստիտուտը (Ավստրիա):

Երեք տարվա ընթացքում ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ի գործողությունները ներառում են արտիստիկ և մշակութային իրադարձությունների կազմակերպում հանրային վայրերում, կառուցողական միջոցառումների մշակում և իրականացնում ոչ հաստատութենականացված արվեստի և մշակույթի նախաձեռնությունների համար, սոցիալական և մշակութային

քաղաքականությանն (policy) առնչվող հետազոտություններ, նաև արվեստագետների փոխանակման ծրագրեր, քարտեզագրումների նախագծում և մշակում, վավերագրական ֆիլմերի արտադրում, տարածաշրջանի և դրանից անդին մշակութային ցանցերի նախաձեռնում և ամրապնդում:

ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ը ֆինանսավորել է Եվրոպական Միություը Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով՝ 699,997 եվրո բյուջեով:

Լուսանկարը՝ utopiana.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter