HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են զինված կողոպուտի մեջ կասկածվող պատանիները

Հունիսի 7-ին` ժամը 20.10-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արաբկիրի և Արթիկի բաժինների ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արման Կ.-ին և 18-ամյա Սերոբ Բ.-ին: Պարզվել է, որ նրանք ս.թ. մայիսի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, դիմակավոր և դանակներով զինված, հետնամասի դուռը բացելով՝ մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «DDD» մարզահամալիրի տարածք, և պահակի ձեռքերը կպչուն ժապավենով կապելով՝ դանակի սպառնալիքով հափշտակել մարզահամալիրի չհրկիզվող պահարանը: Արման Կ.-ն և Սերոբ Բ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter