Օձերը վնասազերծվել են
Հոկտեմբերի 7-ին մարդիկ օձեր են նկատել Արմավիրի Պտղունք գյուղում, Գեղարքունիքի Սարուխան գյուղի Մակարյան փողոցի թիվ 15 տան բակում, Կոտայքի Զովունի գյուղի թիվ 28 փողոցի 1-ին տան բակում: ՃԿԿ արձագանքման խումբը և հատուկ մասնագետը հայտնաբերել են օձերը և տեղափոխել անվտանգ տարածք:
Հոկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Քասախի Մուշ թաղամասի 4-րդ փողոցի 122 տան մոտ օձ է նկատվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Տան խորդանոցից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել