HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» գիտաժողովը

Հոկտեմբերի 9-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել քիմիական ֆիզիկայի բնագավառում ստացված արդյունքները, միջազգային գիտական հանրությանը ծանոթացնել ինստիտուտի վերջին տարիների գիտական մշակումներին, քննարկել բնագավառի զարգացման հեռանկարներն ու փոխանակել ձեռք բերված փորձը:

Ինստիտուտում մշակված և կիրառության տեսանկյունից հետաքրքիր մի շարք առաջարկներ ներկայացվել են ՀՀ կառավարական տարբեր մարմինների և միջազգային մի շարք կազմակեր­պությունների քննարկմանը: Ինստիտուտի աշխատակիցների առաջադրած ինովացիոն ««ԼԱ-2» ժանգի ձևափոխիչի ստացման տեխնոլոգիայի մշակում» ծրագրին 2011-2012թթ. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն տրամադրել է 25,5 մլն դրամ ֆինանսավորում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտու­թյունների ծրագրի շրջանակներում: Ներկայում ինստիտուտի տարածքում ավարտին են մոտենում փորձնական արտադրական տեղամասի կառուցման աշխատանքները:

Վերջին երեք տարվա ընթացքում հրատարակել են 1 մենագրություն և ավելի քան 70 գիտական հոդված, որից 45-ը՝ արտասահմանյան գրախոսվող և բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Այս մասին հայտնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter