Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հոկտեմբերի 9-11-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքում, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան է՝ 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 9-11-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել