Երևանում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի
Երևանում առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 2 ավտոբուսային երթուղի, անցկացվում են ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթներ: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցել է տրանսպորտի վարչության պետը:
Երևանում երկու ճանապարհային հատվածի՝ մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղություններով կառուցվելիք նոր ճանապարհների կառուցման հետ կապված՝ ստորագրվել է նախագծման պայմանագիր, և մեկնարկել են վերջնական նախագծերի կազմման աշխատանքները: Այս աշխատանքներն իրականացվում են Ասիական զարգացման բանկի ծրագրերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել