HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12-ամյա տղան ընկել է գետը

Հունիսի 7-ին` ժամը 16.02-ին, ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Ձորագետ գետը (Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածք). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը և «Լոռե» հասարակական փրկարական ջոկատը  (10 փրկարար): Տեղում պարզվել է, որ տուժողը Ամրակ գյուղի բնակիչ, 1999 թ.-ին ծնված Մանվել Մարգար­յա­նն է: Փրկարարների, ոստիկանների և տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատ­ված­նե­րում) իրականացվում են որոնողափրկարարա­կան աշխատանքներ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter