Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել աշնանային ծառատունկին
Այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ կատարել՝ աշնանային ծառատունկի կազմակերպման նպատակով:
Զեկուցվել է, որ իրականացվել է չորացած և վնասված մի շարք ծառերի սանիտարական էտում, զուգահեռաբար գույքագրվել են անկման ենթակա ծառերը՝ դրանք նորերով փոխարինելու համար:
Շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից կանաչ տարածքների, Նորքի և Դալմայի այգիների ոռոգման աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել