HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 օրում բնությանը հասցվել է 1.04 մլն դրամի վնաս

2012 թ. հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 330.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում, և հաշվարկվել 1.04 մլն դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում:

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործով  հաշվարկվել է 1045.0 հազ. դրամի չափով բնությանը հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարով: Առգրավված 15.7 կգ կենդանի խեցգետինը և 6 հատ «կարաս» տեսակի ձկները բաց են թողնվել Սևանա լիճ:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի ՏԲ-ի հայտնաբերած քարի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.02 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter