HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղին» սկսել է ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար Վարդենիս կայարանից: Հոկտեմբերի 6-ին ուղարկվեց առաջին 26 վագոնը՝ 1,6 հազար տոննա ընդհանուր քաշով: Մինչև 2012 թ. ավարտը, համաձայն «ՀԱՍԱ» ընկերության հետ փետրվարի 13-ին կնքված պայմանագրի, փոխադրվելու է 700 հազար տոննա ածուխ, իսկ ածուխի տարեկան փոխադրումների ծավալը կկազմի 1,5 մլն տոննա:

Վարդենիսից Երևան բեռնափոխադրումների տևողությունը կազմում է 8 ժամ: Գնացքի ընդհանուր քաշը ներկայում կազմում է 2,2 հազար տոննա, իսկ մոտակա ժամանակ այն կկազմի արդեն 2,5 հազար տոննա:

Այս ծրագրի իրականացման համար «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները կազմեցին 120 մլն դրամ, որոնք ուղղվեցին Վարդենիս կայարանի վերանորոգմանը, ուղիների կառուցմանը, ածուխի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված հրապարակի ձևավորմանը: Նաև վերանորոգվեց Վարդենիս կայարանի ուղևորային շենքը, ստեղծված են սպասարկող անձնակազմի աշխատանքի համար բարեպաստ պայմաններր: Ներկայում կառուցվում են վագոնային կշեռքներ, որոնք նախատեսված են բեռնվող հումքի ճիշտ քաշը որոշելու համար:

Ծրագրի իրագործումը նախատեսում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում. ավելանալու է գխավոր կոնդուկտորների, ընդունող-հանձնող անձնակազմի, գանձապահների և վագոններ զննոզների թիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter