Ճշտվում են Շիրակում եւ Արագածոտնում տեղացած կարկուտի վնասի չափերը
Հունիսի 6-ին` ժ. 19.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Շիրակի մարզի Կրաշեն գյուղի ցանքատարածքները, իսկ հունիսի 7-ին ստացած տեղեկատվության համաձայն ժամը 19.00-ից 19.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքի և Գետափ, Թլիկ, Հակո, Թաթուլ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Իրինդ, Արտենի, Մեծաձոր, Օթևան, Դիան գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածքները:
Ինչպես հայտնում են ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, վնասի չափերը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել