Կոտայքի մարզպետի նախկին տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Կոտայքի մարզպետի տեղակալի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Լ.Միքայելյանը, լինելով Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունն համակարգելու պատասխանատու, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելով և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով տարբեր չափերով անձամբ ստացել է կաշառք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել