HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սեյրան, ի՞նչ եղավ «գոմեշի մսի» գործը

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննչական բաժնի վարույթում գտնվող «գոմեշի մսի» հայտնի պատմության քննությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մտել է փակուղի: Քննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն այնպիսի հետքի վրա են դուրս եկել, որ շարունակության դեպքում սպասվող ձերբակալությունները երկրում հեղափոխության կհանգեցնեն:

Սա է պատճառը, որ լայն թափով սկսված քննությունն այս օրերին «տեղում դոփում է»: Եվ այս ֆոնին հետաքրքիր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահվածքը. բավական չէ, որ նա իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ չի եղել (դա ասաց Սերժ Սարգսյանը), այսօր էլ որևէ քայլ չի կատարում իրականությունը բացահայտելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, որը փորձեց իրենից հեռացնել «գոմեշի մսի» ուրվականը, նա ևս շահագրգռված չէ, որ ՊՆ քննչականը իրական բացահայտումներ անի:

Մեկնաբանություններ (1)

GARIK
ՈՐ ԹԱԼԱՆԻ ԳՈՐԾԻՆ ԷԼ ԴԻՊՉԵՍ ՆՈՒՅՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ,,,ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԲՌՆԱԾ ԳՈՐԾՆԵՐԴ, ՄԵՆՔ ԷԼ ՀՈ ՎՐԱՑԻ ՉԵՆՔ ՈՐ ԸՆԲՈՍՏԱՆԱՆՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter