HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նկատելիներին «չեն նկատում»

Օրերս հեռուստաընկերություններից մեկը տպավորիչ կադրեր է ցուցադրել, թե ինչպես են դիմակավոր ոստիկանները գրոհում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) թիկնապահների վրա, նրանց ձեռքերը ոլորում և նստեցնում ոստիկանական մեքենաներ:

Միջոցառումն իրականացվել է Սերժ Սարգսյանի մեկ տարի առաջ արտահայտած մտահոգության շրջանակներում, թե ինքը չի հասկանում թեկնազորով լի ավտոշարասյունով քաղաքում շրջելու երևույթը:

«ՀԺ» թղթակիցը երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվել է, թե ինչու ոստիկանությունը նույն ջանասիրությամբ իրենց թիկնազորից չի «զինաթափում» Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին կամ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին կամ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և մյուսներին:

«Թիկնազորների վերաբերյալ երկրի ղեկավարի և ոստիկանության պետի հրահանգները վերաբերվում են բոլորին, և երբ նշված անձանց շարասյուները նկատվեն, կնախազգուշացվեն այլևս շարասյունով չշրջելու մասին»,- պատասխանել է Ահարոնյանը:

Փաստորեն, ոստիկանությունը մինչև օրս քաղաքում «չի նկատել» Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռուբեն Հայրապետյանի և մյուսների թիկնապահներով լի ավտոշարասյուները:

Մեկնաբանություններ (1)

ԳԵՂԱՄ
ԻՆՉ ԵՔ ԱՆԻՄԱՍՏ ԲԱՆԵՐ ԳՐՈՒՄ ? ՈՒԶՒՄ ԵՔ ՄԻ ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆԻ ԳԼՈՒԽ ՋԱՐԴԵՆ ՆՈՐ ՀԱՆԳՍՏԱՆԱՔ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter