HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կողքից խրախուսում են

«Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե ձեռքը խփի սեղանին ու հարց լուծի, այլ մի քանիսի գլուխը ջարդի»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:

«ՉԻ» - Այ սա կոչվում է կառուցողական ընդդիմություն: Փաստորեն, Սուրեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է ոչ թե կոռումպացված համակարգը ղեկավարելու մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ չափազանց մեղմ մեթոդներով է պայքարում կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ «Հանրապետության» ներկայացուցիչն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանը կոռուպցիայի հետ հեչ կապ չունի, պարզապես մի քիչ «փափուկ» մարդ է:

Ինչ վերաբերում է «մի քանիսի գլուխի ջարդելուն», ապա հիշեցնենք, որ իր այսօրվա դիրքին հասնելու համար Սերժ Սարգսյանը 2008թ. մարտի 1-ին արդեն մի քանի հարյուր հոգու «գլուխը ջարդել է»: Ընդ որում, հիմա էլ է նույն գործով զբաղված: Պարզապես զարմանալի զուգադիպությամբ փորձում է «ջարդել» միայն նրանց գլուխները, ովքեր վտանգում են իր միանձնյա իշխանությունը: Ըստ երևույթին, այդ գործընթացը նաև կողքից «բրավո» կանչողների կարիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter