Երևանում կանցկացվի ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ին Երևանը կհյուրընկալի ԱԻԲԱ (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա) բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնության մասնակիցներին: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ բուն մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 7-ը:
ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Առաջնության մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են 10 քաշային կարգում: Քաշային դասակարգումը հետևյալն է' 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ:
ԱԻԲԱ-ն ակնկալում է, որ Երևանում անցկացվող առաջնությանը շատերը կմասնակցեն, քանի որ երիտասարդների աշխարհի առաջնությունը համարվում է ամենահեռանկարայիններից մեկը: Այս պահին հայտ է ներկայացրել 16 երկիր:
«Սպասվում է, որ այս սպորտային մեծ իրադարձության շրջանակներում Հայաստան ժամանող հյուրերի թիվը կհասնի 1000-ի' մարզիկներ, մարզիչներ, թիմերի ղեկավարներ, ԱԻԲԱ պաշտոնյաներ, մրցավարներ, լրագրողներ»,- հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել