Կբացվի Երվանդ Քոչարի նորահայտ տարածանկարի բացառիկ ցուցադրությունը
Հոկտեմբերի 9-ին Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի Քոչարի տարածանկարի բացառիկ ցուցադրությունը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:
Երվանդ Քոչարի՝ 1927 թ. ստեղծած տարածական գլուխգործոցը շուրջ 70 տարի եղել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում, որը 2011 թ. «Բարձր արվեստ» պատկերասրահի (կոլեկցիոներ Ս. Գրիգորյան) ջանքերով Փարիզից բերվել է հայրենիք:
Նորահայտ տարածանկարը 2012 թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին: Նախորդ տարիներին այս պատվին են արժանացել Պիկասոյի, Մարգրիտի գործերը:
Քոչարի տարածանկարի բացառիկ ցուցադրությանը կուղեկցվի մեկնաբանող հետևյալ 4 տեսաֆիլմով' «Առաջին մեղսագործություն» (տեսաֆիլմը ստեղծվել է թանգարանի կողմից, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու Ա. Շահխաթունու՝ տարածանկարը յուրովի մեկնաբանող սցենարի հիման վրա, 17 րոպե, հայերեն և անգլերեն), «Քոչարը և տարածական նկարչությունը» (ռեժիսոր՝ Ռ. Քոչար, տեքստի հեղ.՝ Լ. Մարտիրոսյան-Քոչար, 19 րոպե, հայերեն), «Քոչարի տարածանկարները» (սլայդ-շոու, 10 րոպե), «ArtMonaco-Expo» («Բարձր արվեստ» կենտրոն):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել