Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հոկտեմբերի 10-ին, 11-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքում, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ն աստիճանաբար կնվազի 3-4, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 10-ին, 11-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել