Երաժշտական պրեմիերա. կներկայացվի շվեյցարացի կոմպոզիտորի հայերեն օրատորիան
Հոկտեմբերի 10-ին «Նարեկացի» արվեստի միության համերգասրահում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի շվեյցարացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» նոր օրատորիայի համակարգչային պարտիտուրայի ձայնագրությունը:
Ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Օրատորիայի լիբրետոն կազմված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի ևՎահագն Դավթյանի բանաստեղծություններից հայերենով:
Ալեքսանդր Բրինկենը շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ է, ով նաև փայլուն տիրապետում է հայերենին: Հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ և մի շարք այլ ստեղծագործություններ: Այս մասին հայտնում է «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել