HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության անդամ է

«2006 թվականից Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը անդամակցելուց ի վեր մեր համագործակցությունը, կարծում եմ, բավարար չէ: Կարծում եմ՝ պետք է սերտացնենք համագործակցությունը՝ լրացնելով բացթողածը»,- այսօր ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության նախագահ, Նիդերլանդների Բիմսթեր քաղաքի քաղաքապետ Հարրի Բրինքմանի հետ հանդիպման ընթացքում:

Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը հիմքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի' համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Կազմակերպությանն անդամակցում է 238 քաղաք, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ընթացքում Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության անդամներն ասել են, որ կազմակերպության հետ համագործակցությունը Երևանին միջազգային ճանաչման հավելյալ հնարավորություն կընձեռի և պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա:

«Մի քանի օրից նշելու ենք Էրեբունի-Երևանի 2794-ամյակը: Երևանը պատմամշակութային հարուստ ժառանգությամբ քաղաք է, որտեղ մեր խնդիրը հին, պատմամշակութային տարածքները պահպանելով՝ նոր մոտեցումներով քաղաք կառուցելն է»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter