HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարենային գների բարձրացումը բեռ է բոլոր տիպի ընտանիքների համար

Օքսֆամի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) նախաձեռնությամբ հրավիրվեց «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկում՝ կառավարության անդամների, միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների մասնակցությամբ:

Համաշխարհային GROW քարոզարշավի շրջանակներում Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտ­րոնը (EDRC) նախաձեռնել են «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մշակվել և հրապարակվել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» վերլուծական-տեղե­կատ­­վական զեկույցների շարքը:

Շարքի յուրաքանչյուր թողարկում նվիրված է հասարակության ուշադրությանն արժանի այնպիսի խնդիրների քննարկմանը, ինչպիսիք են պարենային ապահովվածությունը և պարենային մթերքների գնագոյացման մեխանիզմները, պարենային ապրանքների գների միտումները և դրանց ազդեցությունը սպառողի վարքագծի և բարեկեցության վրա և այլն:

Համաձայն զեկույցի՝ գների ընդհանուր մակարդակը և աճի միտումները Հայաստանում ընդհանուր մտահոգության առարկա են: Դրանք բազմապիսի հետևանքներ են պարունակում՝ ինչպես տեղական արտադրության զարգացման և տնտեսական աճի, այնպես էլ սոցիալական ռիսկերի կառավարման առումներով:

Գնաճը տարբեր կերպ է անդրադառնում բնակչության տարբեր եկամտային խմբերում սպառողական վարքագծի վրա: Պարենային գների բարձրացումը բեռ է բոլոր տիպի ընտանիքների համար: Առանձին ընտանիքներ կարողանում են պահպանել սպառման նախկին մակարդակը և կառուցվածքը՝ առավել շատ գումար ուղղելով սննդամթերքի ծախսերին: Առանձին ընտանիքներ էլ ճշգրտում են սպառման զամբյուղը՝ բարձրարժեք ապրանքները փոխարինելով առավել էժաններով և զիջելով որակը: Բնակչության աղքատ խավը, չունենալով սպառվող ապրանքների փոխարինման այլընտրանքներ, պարզապես նվազեցնում է սպառումը: Կրճատելով առանց այն էլ նվազագույն սպառման պահանջներին չբավարարող զամբյուղը՝ շատերը թերսնվում են:

Գնաճը Հայաստանում բավական խորը պատճառներ ունի և չի կարող հասցեագրվել սոսկ դրամավարկային քաղաքականության գործիքների շրջանակներում: Այն պահանջում է առավել ընդգրկուն և համակարգված քաղաքականության ծրագրերի ներդրում՝ մի կողմից ուղղված ներքին արտադրության զարգացմանը, մյուս կողմից՝ սոցիալական երաշխիքների տրամադրմանը: Իրավիճակն առաջացնում է ներքին քաղաքականությունների արդյունավետության նկատմամբ առավել մեծ պահանջներ. ջանքերը պետք է լինեն հետևողական, համակարգված և ազնիվ:

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում գնաճային ճնշումները մեծապես պայմանավորվում են ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի գործոններով. գնաճը կախված է առանձին ապրանքային շուկաներում առաջարկի պայմաններից, որոնք հաճախ ունեն արտաքին ազդեցություններ և առանձին դեպքերում՝ կարգավորման ազդեցություններ: Ուստի գնաճի զսպումը չպետք է լինի սոսկ ՀՀ Կենտրոնական բանկի գերխնդիրը:

Աշխատությունն առաջարկում է խուսափել գնաճի ներմուծման մեծ ազդեցությունից, որը ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հիմնախնդիր է: Դրա հիմնական միջոցը տեղական արտադրության ընդլայնումն է: Վերջինս ևս կարող է պարունակել գների աճի ճնշումներ, սակայն արդեն կարճաժամկետ հատվածում արդարացված է և սոցիալական և տնտեսական հետևանքներով:

Մեկնաբանություններ (1)

KAREN
ԷՍ ՄԻՋԱԶԳԱԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԵԼ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄՒՄ Է 0,1 % ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 50 % ով,ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԷՆՔԱՆ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ ՈՐ ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ԳՆՈՒՄ ԱՌՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿԱՄ ԱՄՆ-ից..................Հ.Գ ԵՐԵՎԻ ԱՅՍՊԵՍ ԿՄԵԿՆԱԲԱՆԵՐ ,ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԱՄ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter