HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Սիրելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, հարուցված էր քրեական գործ, որում ես ներգրավված էի որպես մեղադրյալ: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ես միջնորդություն եմ ներկայացրել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ միջնորդելով կարճել գործի վարույթը և դադարեցնել իմ դեմ քրեական հետապնդումը: Դատարանը բավարարել է իմ միջնորդությունը՝ կարճելով գործի վարույթը և դադարեցնելով իմ դեմ քրեական հետապնդումը:

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել պաշտպանիս՝ փաստաբան Հայկ Ալումյանին, ԼՂՀ և ՀՀ այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր հրապարակայնորեն, բարոյապես և ֆինանսապես սատարեցին ինձ, մասնավորապես իմ պաշտպանության համար Արցախում ստեղծված հասարակական կոմիտեին, իմ պաշտպանությամբ հանդես եկած հայաստանյան լրագրողական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության, համալսարանական և քաղաքական շրջանակների իմ բոլոր գործընկերներին, նախկին ուսանողներիս, ընկերներիս և բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն եղել գործի նկատմամբ:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Դիանա Մովսիսյանին, ով մեծ քաջություն և կամք դրսևորեց այս ամբողջ ընթացքում: Ամուսնական կյանքը մենք սկսում ենք դատական գործընթացի մեջ ներգրավված, և միգուցե սա էլ խորհրդանշական երևույթ է:

Հայկ Խանումյան
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter