HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունիի գործով տուժողները զրկվեցին արդյունավետ իրավական պաշտպանությունից

2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունիի մարտական դիրքերից մեկում հրազենային կրակոցներից մահացած 6 զինծառայողի գործով որոշումը 2 տարի անց ուղարկվել է տուժողի իրավահաջորդներին: Ըստ պաշտոնական վարկածի՝ մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը սույն քրեական գործով ներգրավված է եղել որպես Կարո Այվազյանի և Անդրանիկ Սարգսյանի տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ:

2012 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ավագ քննիչ, փոխգնդապետ Մ. Բուլղադարյանից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ստացել է գրություն, որում ասվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի համաձայն՝ ուղարկվում է (Մարտունիի գործով) որոշման օրինակը, և որով հայտնում են, որ ստանալու պահից 7 օրվա ընթացքում այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Գրությամբ նշվում է, որ կցվում է նաև 90 էջանոց որոշումը: Սակայն, փաստորեն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը ստանում է գրությունը՝ առանց կից որոշման:

«Այսպիսով, քննիչը, քրեական գործի նյութերը ավարտելուց հետո այն չտրամադրելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցչին, նրանց զրկում է որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու և արդյունավետ իրավական պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից»,- տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Եթե մեր դատարանները առանց վախի իրավապահ կազմակերպության նախագահին են խաբում, դե ուրեմն սովորական մահկանացուներին կխաբեն ու կխաբեն: Կոծկում են քննիչները, կոծկում են դատավորները, պարզից էլ պարզ է, որ զեղծելու հրամանը ձկան գլխից է գալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter