HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». չորս պորտֆելից ոչ ավելի

Որքան էլ ԲՀԿ-ն փորձում էր խոսել կառավարության երեսուն տոկոսի, նախարարական վեց պորտֆելների, ինչպես նաեւ վրչապետի պաշտոնն իրենով անելու դիմաց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում նրանց չորս պորտֆելից ավելի տալ: Ըստ նույն աղբյուրների՝ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը պատրաստ էր Գագիկ Ծառուկյանին կամ նրա թիմակիցներին որեւէ մեկին առաջարկել փոխվարչապետի պորտֆելը եւս: Բանն այն է, որ թերթի զրուցակիցները չեն բացառել նախագահակն ընտրություններին զուգահեռ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որով Հայաստանը սահուն անցում կկատարեր վարչապետական կառավարման համակարգին, ինչպես արեց Վրաստանը:

Սակայն թե այս, թե վերը նշվածների առումով նախագահականի, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերաբերմունքն այս օրերին լիովին փոխվել է: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների մասով ժամանակային խնդիրները կարող են պատճառ լինել, ապա Ծառուկյանի պահվածքը, խուսափողական ծեքծեքումները, ժամանակ շահելու մարտավարությունը ձանձրացրել է «սպասող կողմին», որտեղ սատարելու հարցի առնչությամբ ասվել է՝ հլը տես ես ուզու՞մ եմ, որ ինքն իմ կողքը կանգնի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter