HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մի բան գիտի, որ ասում է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում «հիմնական պայքարը գնալու է երկրորդ տեղի համար, որովհետեւ առաջին ֆավորիտը Սերժ Սարգսյանն է»:

«ՉԻ»- Է. Շարմազանովը երեւի մոռացել է, որ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ իշխանական բուրգը միասնական էր, «առաջին ֆավորիտը» զոռով-շառով-տանկով-սպեցնազով հազիվ 51 տոկոս «ստացավ», իսկ ընդամենը հինգ ամիս առաջ մի 4-5 հարյուր հազար «մեռած հոգիների» ձայներով հազիվ 40 տոկոս հավաքեց: Չի բացառվում, իհարկե, որ այս անգամ էլ «առաջին ֆավորիտը» կրկնի խորհրդարանական ընտրությունների արդյունքը, բայց դա կնշանակի երկրորդ փուլ: Իսկ այդ դեպքում արդեն երկրորդ տեղի համար պայքար չի ընթանա. այդ տեղը բաժին կհասնի Սերժ Սարգսյանին (անկախ նրանից, թե ով կլինի մրցակիցը):

Բայց Շարմազանովի վստահությունն ամեն դեպքում մտահոգիչ է: Չլինի՞ ընտրողների «նոր ցուցակներն» արդեն պատրաստ են, եւ ըստ դրանց՝ Հայաստանում ընտրողների թիվը բնակչության թվից մեծ է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter