HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». գեներալ Փայտյանը երկրում չէ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր՝ բուժման: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը:

վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը եւ հնարավո՞ր է՝ էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ի պատասխան հարցի՝ Փայտյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված քրեական գործով որեւէ կարգավիճակ ստացե՞լ է, ասել է. «Ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»: Ըստ նրա՝ նախաքննական մարմինն այժմ փորձում է պարզել՝ արդյոք նրանց գործողություններում առկա են Քրեական օերնսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե ոչ: 

Մեկնաբանություններ (1)

ԳԵՂԱՄ
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ԵՐԲ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՐԴԸ ԼՔՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԵՐԲ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒ Է ԳՆՈՒՄ ԻՐԵՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՈՉ ՈՔ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՆՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ.,,ԵՐԵՎԻ ՍԱ ԱՄԵՆԱԼԱՎ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ՈՐ ՄԻ ՀԱՐԻՖԻ ՎՐԱ ՋԱՐԴԵՆ ԳՈՐԾԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter