HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լռեցնելու և ձայն տալու ռազմավարություններ». միջմշակութային գիտաժողով Երևանում

Ժամկետըհոկտեմբերի 26 և 27, 2012
ՎայրըՀայաստանի ամերիկյան համալսարան

Ստորեւ ներկայացված է գիտաժողովի ծրագիրը, որին հաջորդում են մասնակիցների զեկույցներն ու կենսագությունները

ՆԻՍՏ I, ՈՒՐԲԱԹ, 26.10.12.

Կառուցելով և ապակառուցելով կայսրությունները. ազգային պատմությունների վերարժեքավորումը - Մոդերատոր և վարող՝ Վահան Բուռնազյան, իրավաբան և դասախոս

11:00 - 2:00
Ազատագրության հակամարտ տեսլականներ - Վարդան Ազատյան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության դոցենտ
Հարեմն օրիենտալիզմից մինչև ժողովրդական մշակույթ. հետ-օսմանյան կանանց նորաձևությունը - Էկատերինի Գեգիսյան, տեսողական արվեստագետ, Լոնդոն, ներկայացված Աթենքի Գալֆայան պատկերասրահի կողմից
Ազգային պատումներ և պատմողության ձևեր - Հրաչ Բայադյան, Երևանի Պետական համալսարանի մեդիայի և մշակութաբանության դասախոս
Հայկական ներկայացուցչությունը Թուրքիայում Երկրորդ աշխարհամարտից հետո - Թալին Սուճյան, Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող դասախոս և գիտությունների թեկնածու
Մարդաբանական հետաքրքրություններ սահմանի վրա. Կարսը, Փամուկը և մյուսները - Ք. Զեյնեփ Սարըասլան, Ցյուրիխի համալսարանի սոցիալական և մշակութային մարդաբանության բաժնի հետազոտող դասախոս

7:30 - 9:00

ՀԻՄՆԱԿԱՆԶԵԿՈՒՑՈՒՄ

Առնչություններ ռազմագերիների միջև. հայերը և հնդիկները ՍիրիայիՄահվան ճամբարում” 1916-1918թթ. - Ամիտավ Գոշ, միջազգային ճանաչում ունեցող մրցանակակիր գրող, «Կակաչների ծովը» և «Ծխի գետը» վեպերի հեղինակ

ՆԻՍՏ II, ՇԱԲԱԹ, 27.10.12.

Բռնության և տրավմայի մասին լռելու և (ձայն վերցնելու) (ան) հնարինությունը
Մոդերատոր և վարող՝ Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ, Երևանի Պետական համալսարանի համեմատական գրականության դասախոս

11:00 - 2:00
Տեքստեր, լրտեսներ և հավատարմություն. օսմանյան հայկական տպագրական մշակույթի քաղաքականությունը - Նանոր Քեբրանյան, Քոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և աֆրիկյան հետազոտությունների բաժնի հայագիտության պրոֆեսորի ընթերակա 
Տրավմատիկ անհավատարմություններ. փորձն ու նրա թարգմանությունները Մեյբլ Էլիոթի և Զապել Եսայանի ստեղծագործություններում - Շուշան Ավագյան, թարգմանիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս
Չարենց-Օշական. գոյաբանական անհամատեղելիության մի դեպքի մասին - Աշոտ Ոսկանյան, փիլիսոփայության դասախոս, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ասիական-խաղաղօվկիանոսյան և Աֆրիկայի վարչության պետ
Լուռ խոսք և ինտիմության քաղաքականությունը - Քեթլին ՄաքՔուին, արվեստաբան, գրող և քննադատ, Նյու Յորք
«Ոչ մի տեղ».Հատված գրության ընթացքում գտնվող վեպից - Վիգեն Բերբերյան, «Հեծանվորդը» (2002) և «Կապիտալը» (2007) վեպերի հեղինակ

ՆԻՍՏ III, ՇԱԲԱԹ, 27.10.12.

Երկփեղկումներ և փլատակներ. (վերա)պատկերացնելով կայսերական մնացորդները - Մոդերատոր և վարող Նիրի Մելքոնյանը «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» համաժողովի նախաձեռնողն է: Նյու Յորքաբնակ անկախ արվեստաբան, արվեստի համադրող Նիրի Մելքոնյանը նաեւ տնօրինում է ընթացիկ
Կույր Ժամադրություններ նախագիծը, որի առաջին մասը մեկնարկել է Փրեթթ Ինստիտուտում 2010թ.

3:00 - 6:00
Ճամփորդական ուղեցույց դեպի կայսրության արևելքը - Զյուլալ Նազան, Յուսթյունդաղ Բողազիչի համալսարանի պրոֆեսորի ընթերակա
Ավերակման ժամանակը. հայոց գեղագիտության կյանքը - Դեյվիդ Կազանջյան, Փենսիլվանիայի համալսարանի անգլերենի, համեմատական գրականության և գրականության տեսության պրոֆեսորի ընթերակա
Նոր բառարան կերպար-արվեստի համար. խորհրդային-հետխորհրդային դիմանկարչությունը - Արևիկ Արևշատյան, խառը մեդիայի տեսողական արվեստագետ, անկախ կուրատոր, բեմանկարիչ և էսսեիստ, Երևան Վիճելի քննադատականություն. լարվածությունը Ստամբուլի 
ժամանակակից արվեստի ասպարեզում - Էրդեն Կոսովա, արվեստաբան, red-thread.org էլեկտրոնային ամսագրի խմբագիր, Ստամբուլ
Զետեղելով ռևանշիստական շարունակականությունը հետ-օսմանյան Թուրքիայում - Փոլ Բենջամին, Օսթերլունդ Սաբանջը համալսարանի թուրքագիտության ասպիրանտ

Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարությունները  միջբնագավառային և միջմշակութային գիտաժողով է, որը նպատակ ունի հետազոտել փոխհատումները արվեստագիտական պրակտիկայի, գրականության և էթիկայի/իրավունքի միջև: Բացելով հարթակ այնպիսի սուբյեկտիվությունների համար՝ իրական թե երևակայական, որոնք հարմար չեն գալիս ազգ-պետության և ուրիշ հանրածանոթ ինստիտուցիոնալ ձևավորումների դասակարգումներին, մենք հույս ունենք ի հայտ բերել համընդհանուր բնույթ ունեցող թեմաներ, որոնք որպես կանոն լուսանցք են մղվել բոլոր ժամանակներում և վայրերում: Ջանալով ավելի լավ հասկանալ հայ-թուրքական բաժանման ներկա բարդությունները՝ այս համաժողովը ցանկանում է իր կողմը գրավել միջազգային համարում ունեցող նոր անհատների:

Մեր նպատակն է արձակել կապանքները ճնշված հիշողությունների, լռեցված պատմությունների և անուշադրության մատնված զգացմունքների/ընկալումների՝ զուգորդված տիրապետող պատումներին, որ հաստատուն են պահվում հակադրության հարացույցների կողմից (ինչպես Ներս/Դուրս, Մենք/Նրանք, Մենք/Ես, Մասնավոր/Հանրային և այլն): Որպես շարունակություն քննարկումների շարքի, որ սկսվել է Նյու Յորքում հիմնված Կույր ժամադրություններ. նոր հանդիպումներ նախկին կայսրության եզրերին համադրողական նախաձեռնության համատեքստում (այդ մասին՝ ստորև), գիտաժողովը քննության կառնի ժամանակին Օսմանյան կայսրության վիթխարի տարածքը կազմող մարդկային աշխարհագրության «հետքերըի՝ միևնույն ժամանակ տեղ բացելով համեմատությունների/հակադրությունների համար, երբ գործ ունենք ուրիշ նմանօրինակ խզումների «մնացորդների» հետ՝ ներառյալ այն, ինչ ժառանգվել է Խորհրդային վարչակարգից և Սառը պատերազմից։

Մեզ հետաքրքրող թեմաների թվում են. սահման, գաղթ, աշխատանք, տնտեսություն, էկոլոգիա, կրոն, ազգայնականություն, բռնություն, մարդու իրավունքներ, գիտելիքի արտադրություն, գեղարվեստական համակարգեր, լեզու, թարգմանություն, մեդիա, նոր տեխնոլոգիաներ, գաղտնիություն, ժողովրդավարություն, ազատություն, գենդեր, ընտանիք, ընկերություն, սեռականություն, սեր եւ այլն։ Եթե ամփոփենք՝ ողջունելի են նոր դիսկուրսային քարտեզագրումները, որոնք հիմնված են անհամատեղելի  կամ ֆրագմենտացված ձևավորումներում նշմարելի ընդհանուր նմանությունների վրա, ինչպես նաեւ մեկնաբանություններն այնպիսի միասնությունների, որոնք չեն ապավինում միաձեւությանը։

Գիտաժողովի մտհղացողներն  ու կազմակերպիչներն են`

արվեստի անկախ քննադատ/համադրող և Կույր ժամադրություններ նախագծի արտաքին տնօրեն Նիրի Մելքոնյանը, գիտաժողովի մոդերատորներն են՝ Երևանի պետական համալսարանի գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, մարդու իրավունքների պաշտպան, մանկավարժ և իրավաբան Վահան Բուռնազյանը, խորհրդատուն է` արվեստի քննադատ/համադրող Էրդեն Կոսովան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter