HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի 4 միակողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել նոր բնակարան (վիդեո)

Երկրաշարժի հետևանքով անօթևան բազմանդամ ընտանիքների համար մի իսկական գլխացավանք դարձավ ոչ միայն բնակարանների բաշխման ձգձգումը, այլ նաև ստանալիք բնակարանների պատկանելիության որոշումը: Բազմաթիվ գյումրեցի ընտանիքներում առաջացել են բավականին սուր հակասություններ:

Ինչպես Գյումրիում ընթացող բնակարանային շինարարության առաջին, այնպես էլ երկրորդ փուլում կրճատվեց անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: 2009-2010 թթ. առաջին փուլով ծրագրված 1320-ի փոխարեն շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, 2012թ.-ին նախատեսված 1944-ի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է: Եթե նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, ապա երկրորդ փուլում 1, 2 և 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման սենյականոց 124 բնակարան:

Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուները ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն:

Նման իրավիճակում է հայտնվել նաև Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը: Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե իհարկե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 10 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացվել է մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Ռիմա Պետրոսյանը իր միակողմանի ծնողազուրկ 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter