ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության իրականացման հեռանկարները:
Հոկտեմբերի 10-ին Ս. Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաև Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել