HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաբեությամբ գումարներ են կորզել

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Հռիփսիմե Ե.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարին իր ընկերուհու՝ ոմն Փեփրուհու հետ, բնակարան ձեռք բերելու պատրվակով, 1970 թ. ծնված Նաիրա Բ.-ի վստահությունը չարաշահելով, նրանից խաբեությամբ վերցրել է 70.000 դրամ:

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել 1952 թ. ծնված Մանյա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր ծանոթը՝ 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ն, փետրվարին կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանի հերթում ընդգրկելու պատրվակով իրենից մաս-մաս վերցրել է 50.000 և 17.000 դրամ՝ էժան գնով սննդամթերք ձեռք բերելու համար, սակայն վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ տիրացել է գումարներին:

Հոկտեմբերի 8-ին Փեփրուհի Մ.-ն հրավիրվել է բաժին: Նույն օրը բաժին է հրավիրվել նաև 1985 թ. ծնված Սյուզետա Ղ.-ն և հաղորդում տվել, որ Փեփրուհի Մ.-ն ապրիլին կարիքավոր ընտանիքներին բաժանվելիք բնակարանի հերթում ընդգրկելու պատրվակով իրենից վերցրել է 60.000 դրամ, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է գումարին:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter